Բեռնատար գնացքը բախվել է 06-ին, պայմանազրային ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում բեռնատար գնացքը 145 կմ ՊԻ կետում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Ռուբեն Ա-ի կողմից վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Ռուբեն Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի առողջության կենտրոն։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։
11 Հոկտեմբեր, 2022 03:03
1029