FLYONE ARMENIA ավիաընկերությունը 2022թ․ հոկտեմբերի 19-ին իրականացրեց Երևան - Եկատերինբուրգ - Երևան երթուղով առաջին կանոնավոր ուղիղ չվերթը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը և չվերթի առաջին ուղևոր Գոհար Խաչատրյանը կտրեցին խորհրդանշական ժապավենը։ Արամ Անանյանը չվերթերի մեկնարկի կապակցությամբ նշեց. «Այսօր միասին տալիս ենք դեպի Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայան FLYONE ARMENIA ավիաընկերության կանոնավոր թռիչքների մեկնարկը: Եկատերինբուրգը ՌԴ չորրորդ քաղաքն է, որ միանում է Հայաստանի առաջին ազգային բյուջետային ընկերության թռիչքային քարտեզին։ Այս իրադարձությունը մեզ համար մեծ կարևորություն ունի և ընկերությունը նախատեսում է առաջիկայում ավելացնել թռիչքների քանակը դեպի ՌԴ՝ տեսանելի ապագայում ներառելով նաև նոր ուղղություններ»։

Երևան - Եկատերինբուրգ - Երևան երթուղով չվերթերը կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայան շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ:

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում:

391