Գերմանական «Բավարիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի խաղում հաղթել է իսպանական «Բարսելոնային»։
Բարսելոնայում կայացած C խմբի հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։ «Բավարիայի» կազմում գոլերի հեղինակներ են դարձել Սադիո Մանեն (10-րդ), Էրիկ Չուպո-Մոտինգը (31) և Բենջամին Պավարը (90+5):
Հաղթանակի շնորհիվ «Բավարիան» վաստակեց 15 միավոր և երաշխավորեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։ Երկրորդը իտալական «Ինտերն» էր (10 միավոր)։ «Բարսելոնան» (4), որը երկրորդ տարին անընդմեջ հանդես կգա Եվրոպայի լիգայում, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Վերջին՝ չորրորդ տեղը զբաղեցրել է չեխական «Վիկտորիան» (0)։
Խմբային փուլի վերջին տուրում «Բավարիան» կընդունի «Ինտերին», «Վիկտորիան» կխաղա «Բարսելոնայի» հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան նոյեմբերի 1-ին։