Վահե Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով է ստեղծվել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանը:
Հայ թատերական աշխարհից ևս մեկ ինքնատիպ գույն պակասեց... ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Վահե Շահվերդյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին: ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Ֆլոբեր (Վահե) Շահվերդյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
31 Հոկտեմբեր, 2022 16:52
810
Կանխել ենք առանց բիտում ասֆալտ անելու գործընթաց․ Վահե Հակոբյան
08 Հոկտեմբեր, 2026 17:29
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03 Հոկտեմբեր, 2026 10:02
Ավան վարչական շրջանում քննարկվել են բարեկարգման և զարգացման ընթացիկ աշխատանքները․ Վահե Հակոբյան
30 Սեպտեմբեր, 2026 13:10
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են
19 Ապրիլ, 2024 17:31
Գումար ամեն հնարավոր ճանապարհո՞վ․ «Փող off տղամարդիկ»՝ նոր 16+ ներկայացում Սուրեն Շահվերդյանից
04 Ապրիլ, 2024 15:44
Իրանի Մեջլիսի պատգամավորներ են ընտրվել հայազգի Արա Շահվերդյանը և Գեղարդ Մանսուրյանը
02 Մարտ, 2024 21:14