«Հանրային հեռուստաընկերության եթերում Արծվիկ Մինասյանը, ինչպես Ռոբերտ Քոչարյանի շատ այլ թիմակիցներ, չկարողացավ շրջանցել իմ անձը և հնչեցրեց ստահոդ տեղեկություններ: Ինձ վերագրվեց մի հայտարարություն, որը երբևէ չի արվել իմ կողմից»: 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հասկանում է՝ այդ գործիչները չունեն ադեկվատ քաղաքական օրակարգ, սակայն չի կարծում, թե այս բախտորոշ փուլում արտաքին մարտահրավերներից շեղելը ճիշտ է:

«Հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում անձամբ զերծ եմ եղել ներքաղաքական գնահատականներից:

Պարզապես ցավալի է, որ Արծվիկ Մինասյանի նման՝ երբեմնի կոմպետենտ գործիչները կարող են նման ստեր տարածել՝ նպատակ ունենալով սպասարկել իրենց քաղաքական առաջնորդի նեղ շահերը:

Շաբաթներ առաջ նույն եթերում ասել եմ, որ ԱԺ ընդդիմադիր ուժերը պետք է դիրքորոշում հայտնեն իրենց իսկ կողմից շահարկվող «միջանցքի» վերաբերյալ: Պետք է հստակ ասեն՝ Հայաստանի ինքնիշխանությունը իրենց համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ: Մինչ օրս հստակ չեն արտահայտվել, մինչդեռ պատկառելի տարիքի մարդը հասել է Հ1-ի եթեր ու խոսում է իմ ու Փաշինյանի սուրճ խմելուց»,- գրել է Մարուքյանը:

1250