ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թվականին (դեկտեմբերի 1-իդրությամբ) սուբսիդավորվել է 787 ընտանիք` 227-ը՝ Երևանից, 560-ը՝ ՀՀ մարզերից։ Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին. այս ընթացքում ՀՀ պետական բյուջեից շարունակական սուբսիդավորում է տրվել 5574 ընտանիքի` ներառյալ 2022 թվականի ընտանիքների թիվը: 2022 թվականի պետական բյուջեից «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 737 մլն 500 հազար դրամ։ Նախատեսվում է, որ ծրագրի պետական ֆինանսավորումը 2023 թ.-ին կկազմի 2 մլրդ 64 մլն 900 հազար դրամ։ 

Համեմատության համար նշենք, որ նախորդ երկու տարիներին «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի սուբսիդավորման նպատակով ՀՀ պետական բյուջեից փաստացի հատկացված գումարը կազմել է համապատասխանաբար 1 մլրդ 351 մլն 398 հազար 460 դրամ՝ 2021 թվականին և 1 մլրդ 146 մլն 929 հազար 700 դրամ՝ 2020 թվականին։ 

760