ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հունվարի 9-ից պետք է վերսկսվեր դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը։ Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։

Սա անթույլատրելի է և տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը՝ այս խախտումների մասին փաստերը համապատասխան միջազգային ատյաններին ներկայացնելու համար։ Միաժամանակ ձմեռային արձակուրդի ավարտից հետո՝ հունվարի 9-ից ապահովված կլինեն Հայաստանում գտնվող արցախցի երեխաների կրթության հնարավորությունները»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի որոշ ուսումնական հաստատությունների աշխատանքը ժամանակավորապես կկասեցվի։ 

985