Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է
Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Իջևանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում:
Ինչպես հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում, Մեղրիի լեռնանցքում և Տավուշի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
11 Հունվար, 2023 14:04
493