Նախարարները կարևորել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լեհական հարաբերությունների զարգացման հեռանկարները
Բեռլին այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են նաև Լեհաստանի փոխվարչապետ, գյուղատնտեսության զարգացման նախարար Հենրիկ Կովալչիկի հետ:
Երկուստեք կարևորվել են հայ-լեհական հարաբերությունները՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացման մեծ ներուժն ու հեռանկարները:
Այս համատեքստում առանձնացվել են ՀՀ-ում լեհական ներդրումների ակտիվացման, Հայաստանի և Լեհաստանի առևտրաշրջանառության՝ մասնավորապես գյուղատնտեսական մթերքների արտահանման ծավալների աճի հնարավորությունը:
Անդրադարձ է կատարվել առաջիկայում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կարևորությանը։
24 Հունվար, 2023 20:00
550
Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Վահան Կոստանյան
08 Հոկտեմբեր, 2026 14:35
Վահան Կոստանյանը Բելգիայից ժամանած գործարար պատվիրակությանը ներկայացրել է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերը
08 Հոկտեմբեր, 2026 14:17
Վահան Կոստանյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը
16 Սեպտեմբեր, 2026 11:10