ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր հանդիպել է շուրջ ինը տասնյակ ձկնաբույծների հետ՝ քննարկելու ձկնաբուծարաններում գործունեությունը փակ շրջանառու համակարգով իրականացնելու, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության երկարաձգման ժամանակ օրենքով նախատեսված լինելու դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության առկայության վերաբերյալ հարցեր։ Այս մասին ասված է ՇՄ նախարարության ֆեյսբուքյան էջում:

«Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն եմ հայտնել ներկայության համար և խնդրել հանդիպման ընթացքում անկեղծ և կառուցողական քննարկման միջոցով վեր հանել օրենսդրական կարգավորումների շրջանակում հնարավոր խնդիրները՝ համատեղ դրանց լուծումներ գտնելու նպատակով։

Ներկայացրել եմ հանրապետությունում ջրային ռեսուրսների ոլորտում առկա խնդիրները, ապա անդրադարձել այդ խնդիրների լուծման ուղղությամբ ոլորտը համակարգող գերատեսչության կողմից մշակվող օրենսդրական կարգավորումերին։

Խնդրել եմ գործընկերներին պատասխանատվությամբ մոտենալ ռեսուրսների օգտագործմանը և գործընկերային փոխըմբռնման մթնոլորտում կյանքի կոչել օրենսդրական կարգավորումները։

Հանդիպման ընթացքում ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողների կողմից բարձրաձայնվել են մի շարք ընթացիկ հարցեր և առաջարկներ։

Նախարարության վտագավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության ղեկավարը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Ձկնարդյունաբերության թափոնների վերամշակման» ուղեցույցը։

Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով կաշխատի առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։

545