Պակիստանի մզկիթում ահաբեկչության զոհերի թիվն ավելացել է
Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 90-ի։ Այս մասին հայտնում է Radio Pakistan ռադիոկայանը։ Մինչ այս հաղորդվում էր ահաբեկչության 72 զոհի մասին։
«Փեշավարում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի, փրկարարական գործողությունը շարունակվում է, իսկ մզկիթի փլատակները մաքրվում են»,- հայտնել է ռադիոկայանը։
Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հունվարի 30-ին, աղոթքի ժամանակ։ Ականատեսների վկայությամբ մզկիթում 100-ից ավելի մարդ է եղել։ Փլուզվել է մզկիթի մի մասը և շենքի տանիքը։
Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
31 Հունվար, 2023 14:29
751
ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ «ամենախոշոր ֆինանսական հարձակման» մասին
24 Օգոստոս, 2026 23:24
Իրանի արձագանքը Թրամփի աննախադեպ տնտեսական պատերազմի, մեկուսացման մասին հայտարարությանը, չի ուշացել
20 Օգոստոս, 2026 21:35
ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya
17 Օգոստոս, 2026 15:22
Իմամ Ռեզա մզկիթի գմբեթի վրա ծածանվում է սև «սգո դրոշը»
01 Մարտ, 2026 09:05
Պակիստանի մայրաքաղաքում շիա մզկիթում պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել
06 Փետրվար, 2026 15:36
Իրանի նախագահն այցելել է Երևանի Կապույտ մզկիթ
19 Օգոստոս, 2025 16:05