Բրազիլիայի ոստիկանությունը փնտրում է Ռիո դե Ժանեյրոյի ամենավտանգավոր նարկոբարոններից մեկին՝ Ժան Կառլոս դոս Սանտոսին, որը բանտից փախել է երկու բանտարկյալների հետ, հայտնում է BBC-ն։

Երեք բանտարկյալներ փախել են Բանգու բանտից՝ սավաններ կապելով եւ բանտի պատուհանից իջնելով աղբանոց։

Կիրակի օրը բանտի իշխանությունները հայտնել են, որ հետաքննություն է տարվում՝ պարզելու այս փախուստի ճշգրիտ հանգամանքները:

Բանտ այցելությունները կասեցվել են, իսկ դոս Սանտոսի հետ կապված 18 դատապարտյալներ տեղափոխվել են այլ բանտեր։

Հայտնի է, որ 37-ամյա Ժան Կառլոս դոս Սանտոսը բանտային պատիժ էր կրում իր փաստաբանի սպանության համար, քանի որ վերջինս չէր կարողացել հասնել հանցախմբի երկու անդամների ազատ արձակմանը։

Դոս Սանտոսը 2017 թվականից էր բանտում։

Մինչ ձերբակալվելը նա վերահսկում էր Ռիո դե Ժանեյրոյի շրջաններից մեկում թմրանյութերի առեւտրի մեծ մասը։

185