Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանին ներառել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի միջև եռակողմ շփումներում։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է Անկարայի շահագրգռվածությունը Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եւ կզարգացնի աշխատանքն այս ուղղությամբ։

«Բնականաբար, այժմ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ աշխատանքներում Իրանին ներգրավելու վերաբերյալ»,- ասել է նախարարը Եգիպտոսի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան «Աստանայի» եռյակի մաս են կազմում, որոնք զբաղվում են սիրիական ճգնաժամի կարգավորմամբ։
«Ուստի ես տրամաբանական եմ համարում, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա շփումները կուղեկցվեն Ռուսաստանի Դաշնության և Իրանի կողմից: Ինչ վերաբերում է մասնակցության ժամկետներին և կոնկրետ ձևաչափերին՝ արդյոք զինվորականների մակարդակով, թե դիվանագետական, սա մշակվում է»,- հավելել է նախարարը։

503