Իրանի գործողությունների և հայտարարությունների շնորհիվ 2022 թ. սեպտեմբերին հաջողվեց խուսափել Ադրբեջանի հարձակման հետագա ծավալումից:

Այս մասին Al-Monitor պարբերականի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Հայկական կողմը հետախուզական տվյալներ ունի, որ նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանն ավելի մեծ գրոհներ էր պատրաստում Հայաստանի վրա: Իրանի գործողություններն ու հայտարարությունները օգնեցին կանգնեցնել իրավիճակի հետագա վատթարացումը»,- ասել է նա:

Միաժամանակ, վերջինս հայտնել է, որ թեև Իրանն այսօր Հայաստանի կարևոր գործընկերն է, Իրանի և Վրաստանի հետ սահմանը հանրապետության համար առաջնային նշանակություն ունի, սակայն իրանական զինամթերքի գնման հարց Հայաստանի օրակարգում չկա:

Խոսելով Ադրբեջանի նպատակների մասին՝ արտաքին գործերի փոխնախարարն առանձնացրել է երեքը.

«Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնել, տարածաշրջանում լայնածավալ ռազմական լարվածություն հրահրել և ստիպել Հայաստանին արտատարածքային միջանցք տրամադրել»:

939