Զարեհ Սինանյանը պարզաբանել է, թե ինչու է արգելվել մի շարք դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնել է, թե ինչու է արգելվել Սփյուռքի որոշ դաշնակցական գործիչների մուտքը Հայաստան։
Նրա խոսքով. «Եթե կոնկրետ պատճառների մասին եք հարցնում, ԱԱԾ-ին պետք է հարցնեք, բայց որքան ես տեղյակ եմ, չորրորդ անձի մուտքն է արգելվել, նրանք բոլորը կապված են մեկ միջադեպի հետ։ Այն է՝ մեր պետական դրոշը կրող մեքենայի վրա ֆիզիկական հարձակումը»։
Սինանյանը նշել է, թե բողոքի ակցիայի տարբեր ձևեր կան, ֆիզիկական հարձակումը, ձու նետելը ոչ մի երկրում ընդունելի չէ․ «Ձու նետելը պետական սիմվոլները կրող որևէ բանի վրա, ներառյալ մեքենայի, որի վրա Հայաստանի դրոշն է ու որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, դա բողոքի անընդունելի ձև է»։
02 Փետրվար, 2023 16:35
697
Ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ. Սինանյան
12 Հունվար, 2026 12:13
Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Իսրայել կմեկնի
12 Դեկտեմբեր, 2025 22:58
Քննարկվել է միջազգային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել տեսանելի դարձնելու հնարավորությունը․ Զարեհ Սինանյանը Նյու Յորքում է
07 Դեկտեմբեր, 2025 18:12