Ադրբեջանը չի ցանկացել ցույց տալ թուրքական Կարմիր մահիկի ղեկավարի հետ հարցազրույցի մի հատված՝ Իրանի Կարմիր մահիկի նախագահի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նա իրանցիներին եղբայրներ է անվանել։
Թուրքիայի Կարմիր մահիկի ընկերության նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանին օգնության համար և ասել.
«Փառք Աստծո, մենք ունենք իրանցիների նման եղբայրներ։ Երբ խնդիրներ ենք ունենում, մեր կողքին տեսնում ենք Իրանը. իրանական օգնության ուժերն առաջիններից էին, որ արձագանքեցին վերջին երկրաշարժին, և՛ մենք, և՛ Թուրքիայի ժողովուրդը երախտապարտ ենք նրանց ծառայությունների համար»:
Ադրբեջանում այս տեսարանը գրաքննության են ենթարկվել, ինչը զարմանալի չէ, քանի որ վերջին երկու տարիներին Բաքուն ակտիվորեն հակաիրանական քարոզչություն է իրականացնում՝ հույս ունենալով իր «մեծ եղբոր» Թուրքիայի աջակցության վրա և Թեհրանին սպառնալով թուրքական ուժերով։ Այն, որ Թուրքիայում իրանցիներին եղբայր են անվանում, չի տեղավորվում Ադրբեջանի ագրեսիվ ծրագրերի մեջ։