Փետրվարի 15-16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Արագած գյուղում և Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

420