Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը պնդում է, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր գրոհայիններ Սիրիայից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

 

Հոդվածում նշվում է, որ «Թուրքիայի հետ միություն կազմած սիրիական զինված խմբավորումների հարյուրավոր անդամներ մասնակցել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող մարտերին»։ Պարբերականի տեղեկություններով՝ «եւս հարյուրավորները պատրաստվում են ուղարկվելուն»։ Հոդվածում նշվում է, որ այս տեղեկությունը հաստատել են Սիրիայում պարբերականի երկու աղբյուրներ, որոնք կապ ունեն գրոհայինների տեղափոխման հետ։

 

Պարբերականի աղբյուրների վարկածով՝ հուլիսից «սիրիական խռովարար խմբավորումների շարքերում սկսել է տեղեկություն տարածվել այն մասին, որ Թուրքիան մարտիկների է հավաքագրում ռազմական գործողությունների մասնակցելու համար»։ Պարբերականի տեղեկություններով՝ սեպտեմբերի կեսից սկսվել է Սիրիայից գրոհայինների տեղափոխումը հակամարտության գոտի՝ «ամեն անգամ մինչեւ 100 մարդ թվաքանակով խմբերով»։ Սիրիայում պարբերականի աղբյուրը, որը կապ ունի զինված խմբավորումների հետ, նշել է, որ տեղափոխվել են հարյուրավոր մարդիկ, սակայն «տասնյակներն արդեն վերադարձել են՝ մարտերի արյունահեղությունից տագնապահար»։

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում:

1000