Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երկուշաբթի օրը մամուլում հոդվածներ կհրապարակեն երկրների միջև հարաբերությունների վիճակի մասին, հայտնել է պետության ղեկավարի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

«Երկու ղեկավարները պայմանավորվել են, որ հոդվածներ կհրապարակեն համապատասխանաբար «Ջեմին Ժեբաո»-ում և «Российская газета»-ում,- ասել է նա:

Ուշակովի խոսքով՝ Պուտինն ու Սի Ցզինպինը իրենց գնահատականները կհայտնեն երկրների հարաբերությունների վերաբերյալ։

«Սա կարևոր ազդանշան է բուն բանակցությունների նախաշեմին»,- հավելել է նա։ 

717