Թուրքիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։
20 Մարտ, 2023 18:50
433