Բրյուսելում հանդիպել են Մևլութ Չավուշօղլուն և Տոյվո Կլաարը

Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Հանդիպման բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում, ըստ թուրքական կողմի՝ քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր։
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր Բրյուսելում հանդիպել Մևլութ Չավուշօղլուի հետ»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում:
21 Մարտ, 2023 20:58
464