ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին անհապաղ իրականացնել այն միջոցառումները, որոնք ուղարկվել են նրան ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից 2023 թվականի փետրվարի 22-ին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից՝ 2022 թվականի փետրվարի 21-ին և դեկտեմբերի 22-ին, որոնց որոշումներում ամրագրված է Ադրբեջանի պարտավորությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ «երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով»։

Հանձնաժողովը լիովին աջակցում է Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի մոնիտորինգի վերաբերյալ 2023 թվականի փետրվարի 24-ի համազեկուցողների հայտարարությունը, որը կոչ է անում «անհապաղ գործողություններ ձեռնարկել» և «անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը»։

266