Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հերթական անգամ առաջարկել է Բաքվում երկրորդ հանդիպումն անցկացնել Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»։ 

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մարտի 1-ին Խոջալու քաղաքում տեղի ունեցած հանդիպման և մարտի 13-ի հրավերի շարունակությամբ Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթվա մեջ ևս մեկ անգամ հրավիրում է հանդիպում անցկացնել Բաքվում՝ վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու նպատակով»,- ասվում է ուղերձում։

588