Մարտի 25-ին տեղի է ունեցել «𝐃𝐚𝐧𝐢𝐞𝐥𝐲𝐚𝐧» 𝐀𝐫𝐭 𝐒𝐭𝐮𝐝𝐢𝐨-ի հաշվետու ցուցահանդեսը։ 

Ամեն տարի «𝐃𝐚𝐧𝐢𝐞𝐥𝐲𝐚𝐧» 𝐀𝐫𝐭 𝐒𝐭𝐮𝐝𝐢𝐨-ն կազմակերպում է հաշվետու ցուցահանդես, որտեղ ներկայացվում են կենտրոնի տարբեր տարիքի երեխաների կատարած աշխատանքները։ 

Կենտրոնի հիմնադիր տնօրեն Արամ Դանիելյանի խոսքով այս ցուցահանդեսը իր մասշտաբներով գերազանցեց ինը տարվա ընթացքում արած բոլոր ցուցահանդեսներին։ «Թերևս Հայաստանում տեղի ունեցած ամենամեծ մանկական հաշվետու ցուցահանդեսն էր»։ 

Ցուցահանդեսին ներկայացվել էին «Դանիելյան» արվեստի կենտրոնի տարբեր բաժինների սաների աշխատանքները՝ կավագործություն, նորաևաձևություն, տեքստիլ նկարչություն, գեղանկարչություն, ինտերիեր դիզայն, մեծահասակների գեղանկարչություն։ 

Հիշեցնենք, որ Դանիելյան արվեստի կենտրոնը հիմնվել է 2014 թվականին և գործում է ինը տարի։ Երևանում ունի երեք մասնաճյուղ։ 

Լուսանկարներ

983