Լանջիկ-Գյումրի հատվածում կատարվում են հողային և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի 23կմ երկարությամբ վերակառուցվող ճանապարհահատվածում կատարվում են հողային, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, կառուցվում են արհեստական կառուցվածքներ և այլն։
Կապալառու՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ (Չինաստան): Տեխնիկական հսկող՝ «ԱյԱրԴի Ինջինիրինգ» ընկերություն (Իտալիա): Ճանապարհի վերակառուցման ֆինանսավորումն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության կողմից։
11 Ապրիլ, 2023 15:50
542