ԱՄՆ-ում քննիչները փորձում էին պարզել, թե արդյոք գաղտնի նյութերի արտահոսքի մեղադրանքով ձերբակալված ամերիկացի զինծառայող Ջեք Թեյշեյրան կապ ունի որևէ օտարերկրյա անձի կամ կառավարության հետ, գրում է Politico թերթը՝ վկայակոչելով հետաքննությանը ծանոթ աղբյուրներին։

«Ամերիկացի քննիչները ճշտել են՝ արդյոք գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մեջ մեղադրվողը շփվել է այլ երկրի կամ կառավարության որևէ ներկայացուցչի հետ», - ասվում է հրատարակության մեջ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը և իրավապահ մարմիններն ուսումնասիրել են Թեյշեյրայի՝ օտարերկրացիների հետ ունեցած ցանկացած շփում՝ որպես նրա ենթադրյալ արտահոսքի դրդապատճառների և նպատակների ավելի լայն հետաքննության մաս, ասում են աղբյուրները:

Միաժամանակ նշվում է, որ մինչ այժմ չկա հստակ ապացույց, որ Թեյշեյրան նման կապեր է ունեցել կամ հանդես է եկել որպես կազմակերպված արտաքին գործողության մաս։

610