
Թուրքիայի նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն անցնի, ու կլինի երկրորդ փուլ, գրում է Hürriyet թերթը։
Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, հավանականությունը, որ մրցավազքի հաղթողը կորոշվի առաջին փուլում, 50%-ից էլ քիչ է, այս եզրակացության են եկել թուրքական Hürriyet-ի վերլուծաբանները։
Հրապարակման հեղինակ Ահմեթ Հաքանի խոսքով՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա, քանի որ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուն գրեթե հավասար հնարավորություններ ունեն։ Ընդ որում, Էրդողանը, նրա կարծիքով, առաջ է անցել իր հակառակորդից։ Նա նաև ընդգծել է արտասահմանում քվեարկության կարևորությունը, ինչը կարող է ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա։
Հիշեցնենք, որ համընդհանուր ընտրությունները Թուրքիայում նշանակված են մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններից բացի, տեղի կունենան նաեւ հանրապետության խորհրդարանի ընտրություններ։ Հիմնական պայքարը ծավալվելու է Էրդողանի եւ Քըլըչդարօղլուի միջեւ։ Երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 28-ին, սակայն այն դեպքում, երբ թեկնածուները չկարողանան հավաքել ձայների 50%-ից ավելին։