Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Պարույր Սևակ-Դրո խաչմերուկի մոտ, հիմնվել է նոր զբոսայգի։ Պուրակի ստեղծման աշխատանքները կազմակերպության կողմից մեկնարկել էին աշնանը։

Այս մասին տեղեկացնում է Երևանքի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:

Քանաքեռ-Զեյթուն ստորաբաժանման կողմից կատարվել են չորացած ծառերի եւ խոտերի հեռացման, հողի հարթեցման եւ լիցքի աշխատանքներ: Անցկացվել է ոռոգման ջրագիծ՝ անձրեւացնող համակարգով։

Լանդշաֆտային ճարտարապետության եւ դիզայնի վարչության պատրաստած ֆիտոնախագծի համաձայն՝ սամշիթ եւ կիպրոս տեսակի թփերից կազմվել է կենդանի ցանկապատ: Տնկվել են Կատալպա գնդաձեւ, Թխկի կարմիր, Թխկի կեղծ սոսիատերեւ, Սակուրա ճապոնական, Թույա, ինչպես նաեւ՝ ծաղկող եւ մշտադալար թփեր:

Աշխատանքները շարունակվում են։

864