Մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Պայծառ Ա․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին ու հայտնվել ձորում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: 

Վթարի հետևանքով ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 41-ամյա Էդգար Ս․-ն և 43-ամյա Էդգար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորներին օգնել են վարորդը և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջինն բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և քննչական բաժնի աշխատակիցները: Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

528