Իրանն ու Թուրքիան շահագրգռված են ամրապնդել կապերը ԵԱՏՄ-ի հետ

Իրանն ու Թուրքիան շահագրգռված են ամրապնդել կապերը Եվրասիական տնտեսական միության հետ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ այսօր՝ մայիսի 31-ին, ելույթ ունենալով Պետդումայի լիագումար նիստում։
«ԵԱՏՄ-ն կարող է դառնալ ծանրության կենտրոն տարածաշրջանի մյուս բոլոր երկրների համար: Միության նկատմամբ մենք մեծ հետաքրքրություն ենք տեսնում այնպիսի երկրների գիտական, փորձագիտական և գործարար համայնքների կողմից, ինչպիսիք են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Իրանը: ԵԱՏՄ-ի և Թյուրքական պետությունների կազմակերպության միջև մերձեցման առաջարկներ կան»,- նշել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալը։
2023 թվականի հունվարին Իրանը և ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել։
31 Մայիս, 2023 20:00
3019
Եթե Հայաստանը խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, կառույցն իրավական գործիքներ ունի. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
01 Մայիս, 2025 12:41
Անհնար է լինել միաժամանակ երկու հակադիր ասոցիացիաներում՝ ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում․ Գալուզին
03 Ապրիլ, 2025 11:27
Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ Օվերչուկ
27 Մարտ, 2025 12:56