Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լրագրողներին ասել է, որ պետք է վերականգնվի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ստացած վնասվածքից հետո։
«Դեռ ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ կօգնեմ թիմին այս եզրափակչում, քանի որ ինձ լավ եմ զգում և ամեն ինչ կանեմ այս խաղում խաղալու համար: Ես ցանկանում եմ հաղթել, քանի որ սա Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է, որն ակնհայտորեն ամեն օր չի լինում։ Իմ կարիերան մոտենում է ավարտին, բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի այն հնարավորինս երկարացնեմ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում «Football-italia»-ն։
«Այս վնասվածքը, փաստորեն, դեռևս «Լեչեի» հետ խաղում ստացա, բայց բավական արագ ապաքինվեցի, որպեսզի խաղադաշտ դուրս գամ, բացի այդ, վնասվածք ստացան Չալհանօղլուն և Բրոզովիչը, ուստի մարզիչը հավատաց ինձ, ես շարունակեցի խաղալ և վերջում. մենք հասել ենք նրան, ինչ ունենք հիմա։ «Մանչեսթեր Սիթին» ունի թերևս Եվրոպայի ամենաուժեղ կազմը: Բայց մեր թիմն ունի նաև շատ ուժեղ կիսապաշտպանություն, մենք կարող ենք նաև ցույց տալ, որ լավ ենք տիրապետում գնդակին և կարողանում ենք գրոհել»,- ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ստամբուլում Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցեն «Մանչեսթեր Սիթին» և «Ինտերը»: Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի առաջին խաղացողը, որ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։