ԱՄՆ-ն ուրախ է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովին՝ բանակցությունները հեշտացնելու նպատակով, քանի որ նրանք շարունակում են աշխատել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագայի ուղղությամբ: Այս մասին  ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Պետքարտուղար Բլինքենը պատիվ է ունեցել ողջունել արտաքին գործերի նախարարներին Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Պետքարտուղարը հանդիպել է յուրաքանչյուր նախարարի հետ առանձին, ինչպես նաև հանդիպել է նրանց երկուսի հետ միասին, և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ուղղակի երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է։

Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը խաղաղ գործընթացին արդյունավետ մասնակցելու ուղղությամբ, և մենք կշարունակենք նրանց ցուցաբերել ցանկացած օգնություն՝ այդ թափը զարգացնելու համար: Այսօր հանդիպումների առաջին օրն էր, որը կշարունակվի մինչև հինգշաբթի, և մենք կունենանք հետագա թարմացումներ ամբողջ շաբաթվա ընթացքում»,- նշել է խոսնակը

974