
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացմանը։
Այս կապակցությամբ նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ մասնակցել եմ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պաշտոնական բացմանը։
Համահայկական այս խոշորագույն միջոցառումը հրաշալի հնարավորություն է հայրենիքում մեկտեղելու հայ բժշկագիտական միտքը, ամրապնդելու աշխարհի հայերի համագործակցությունը, ինչպես նաև հարթակ է քննարկելու և գտնելու առողջապահական ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման համար նոր ու ժամանակակից ուղիներ։
Հուսով եմ` այս միջոցառմամբ նոր մակարդակի վրա կդրվի Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությունն ու միասին հզոր հայրենիք կկառուցենք։
Անկասկած` միասին կարող ենք ավելին։ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի բացման ողջույնի խոսքս` ամբողջությամբ»։