ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերը կոչ է արել Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին․

«Ես կոչ եմ անում Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին, Նիկոլ Փաշինյա՛ն։ 

Պաշտպանե՛ք Հայաստանը, ԱՄՆ նախագա՛հ»,- գրել է Ֆեհլինգերը X (նախկին՝ Թվիթեր) սոցհարթակում։

Հ․Գ․ Ավելի ուշ Civilnet-ը պարզեց, որ Ֆելինգերը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա չէ և առհասարակ որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Նման մարմին ՆԱՏՕ-ի կառուցվածքում առկա չէ. Reuters-ին պաշտոնապես հայտնել են ՆԱՏՕ-ից։ Ֆելինգերը ևս անձամբ խոստովանել է, որ պաշտոն չի զբաղեցնում և իր գրառումները «որևէ պաշտոնական դիրքորոշում չեն ներկայացնում»։

Նշենք, որ տեղեկությունը տարածել են ռուսական պետական Риа Новости, Тасс, Интерфакс, РТ, Газета.ru, mk.ru, lenta.ru, ադրբեջանական apa.az, haqqin.az լրատվական գործակալությունները:+

 

1365