
Թուրք լրագրող Ուզայ Բուլութը X–ի իր էջում գրառում է կատարել․
«2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելուց հետո սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է ադրբեջանցի զինվորների կողմից հայ կին զինծառայողի բռնաբարությունը, դաժան անդամահատումը և սպանությունը։
2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Ջերմուկ քաղաքում 36-ամյա հայ զինվորին ողջ-ողջ գերի էին վերցրել և դաժանորեն բռնաբարել, խոշտանգել ու մասնատել ադրբեջանցի զինվորները։ Նրանք խցկել են նրա կտրված մատները բերանի մեջ և հանել նրա մի աչքը: Այս բոլոր սարսափելի արարքները տեսանելի են այն տեսանյութում, որը ադրբեջանցիները տեղադրել են Telegram-ում։
Տուժածն ուներ երեք երեխա՝ 16, 15 և 4 տարեկան։
Ադրբեջանցի զինվորականները գլխատել և անդամահատել են բազմաթիվ հայերի (ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմագերիների) և հպարտորեն դաժան տեսանյութեր են տեղադրել իրենց սեփական Telegram ալիքներում:
Ադրբեջանցի զինվորականների հանցագործությունները ցույց են տալիս, որ նրանց բարբարոսությունը նման է ԴԱԻՇ-ի և նացիստների բարբարոսությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Following the invasion of Armenia by Azerbaijan on September 13 and 14, 2022, a video was posted on social media showing the rape, savage mutilation, and slaughter of a female Armenian soldier by Azerbaijani soldiers.
— Uzay Bulut (@bulutuzay_) September 14, 2023
The Azeri forces have tortured, beheaded, mutilated many… pic.twitter.com/bUNmB6qjqD