
Թուրք լրագրող Ուզայ Բուլութը X-ի իր էջում գրել է.
«Այսօր տեսա հայ լրագրողի գրառումը, որը բռնի կերպով լքել է իր հայրենիքը՝ Արցախը, Ադրբեջանի շարունակվող ռազմական ներխուժման պատճառով։
Ես երկար տարիներ հետևել եմ նրա խիզախ աշխատանքին, ուստի իմ համակրանքն ու աջակցությունն եմ հայտնել նրա թվիթերյան գրառման տակ։ Ի պատասխան՝ թուրքերն ու ադրբեջանցիները հեգնանքով մեկնաբանեցին իրավիճակը՝ տարածելով իրենց սովորական ուղեղները լվացած անհեթեթությունները։ Մեկ մեկնաբանություն հատկապես ապշեցուցիչ էր, մի ադրբեջանցի գրել էր. «Ինշալլահ, հայերը ձեզ կփախցնեն, ողջ-ողջ կվառեն կամ կգլխատեն, որ հասկանաք, թե ում եք աջակցել»։
Սա ի՞նչ դժոխք է։ Սա այն մակարդակն է, որին ենթարկում են հայերը Ադրբեջանի կողմից։ Մանկուց սկսած՝ ադրբեջանցիներին սովորեցնում են հայերին տեսնել որպես մարդկայնություն չունեցող հրեշների, որոնց պետք է ոչնչացնել։ Նույնիսկ ԴԱԻՇ-ը կարող էր նախանձել նրանց ատելությանը և հայերի ապամարդկայնացմանը:
Միայն իրենց կառավարության դեմ շատ խիստ պատժամիջոցները կարող են ստիպել նրանց միավորվել: Ադրբեջանական հասարակությունը կոտրված ու փտած է»: