Սեպտեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ է փոխանցել։ Այս մասին հայտնում է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

Նրա խոսքով` անհրաժեշտ բժշկական պարագաները բուժհիմնարկներին տրամադրվել են Արցախի գրասենյակի պահեստում եղած միջոցներից, նոր խմբաքանակ Հայաստանից կամ այլ ճանապարհով Արցախ չեն հասցրել։ Կարիքները կդիտարկվեն ըստ անհրաժեշտության։

«Շատ կարևոր է կողմերի համաձայնությունը, որ հնարավոր լինի անհրաժեշտ պարագաները անվտանգ Արցախ հասցնել։ Փորձում ենք կապը պահել, երկխոսության ընթացքում հասկանալ կարիքները։ Այս պահի դրությամբ կարողացանք տրամադրել միայն այս փոքր աջակցությունը»,–ասել է նա։

607