ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  մարդկանց Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

«Մենք մեր հայրենակիցներին տրամադրելու ենք սննդի քարտեր, պարենային զամբյուղին համապատասխան գումարով, որպեսզի կարողանան պարենի խնդիրները լուծել»,-  հայտնել է Նարեկ Մկրտչյանը:

Նա նաև չի բացառել, որ բռնի տեղահանվածների կոմունալ ծախսերը հնարավոր է փոխհատուցվեն. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում ձմեռ է, չենք բացառում, որ ապագայում կդիրակենք նաև կոմունալ ծախսերի փոխհատուցման հնարավորությունը»,- ասել է նա:

«Մենք մեր միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնների, մարզպետարանների և բոլոր այն կոորդինացիոն կայանների միջոցով՝ ՀՀ տարբեր մարզերում, բնակավայրերում և միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներով սերտ համագործակցում ենք, որ մենք հընթացս այս գործընթացի, նաև կարիքի գնահատում իրականացնենք և կարողանանք հասկանալ, թե առաջիկայում ինչպիսի ծրագրեր պետք է առաջարկենք մեր հայրենակիցներին՝ միջնաժամկետ և երկարաժամկետ»,- հավելել է նախարարը:

556