Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի մասնակցի «Վալենսիայի» դեմ առաջիկա հանդիպմանը։ Ֆուտբոլիստը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում, հաղորդում է «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արսեն Զախարյանը վարակվել է կորոնավիրուսով։ Նա արդեն ապաքինվել է և անցնում է վերականգնողական բուժում։

915