ԼՂ-ն ունեցել է երկնիշ տնտեսական աճ, բայց ամեն տարի Հայաստանի Հանրապետությունից ստացել է տարբեր ծավալի աջակցություններ՝ միջպետական վարկեր, և այս պահի դրությամբ ՀՀ միջպետական վարկը Լեռնային Ղարաբաղին կազմում է մեկ տրիլիոն 150 միլիարդ դրամ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Հայաստանի Հանրապետությունը մեծ ծանրաբեռնվածության տակ է, բայց ամենաբարդը դեռ առջևում է, քանի որ մենք ստիպված ենք լինելու առաջիկա օրերին, երբ կքննարկենք եկող տարվա բյուջեն, մի հատ շատ կարևոր հարցի պատասխանել՝ Ղարաբաղի կառավարությունը պարտք է հայկական բանկերին ահավոր մեծ ծավալի գումարներ, խոսքը մոտավորապես 200 միլիարդ դրամից ավելի է: ԼՂ-ում տարբեր հիմնադրամներ են եղել, որոնք 80 միլիարդ դրամից ավելի պարտատոմսեր են թողարկել, որոնք գնել են մեր հայկական բանկերը,  մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչ ենք անելու»,- ասաց նա և կոչ արեց ուղղել մեջքը, ոչ թե կաթվածահար անել պետական համակարգի աշխատանքը։

 

1167