Այս պահին արդեն հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 0–5 տարեկան 7 996, 6–19 տարեկան` 21 266 երեխա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«4 145 երեխա արդեն ներառված են ՀՀ կրթական տարբեր հաստատություններում։ Դա ընդհանուր դպրոցակահասակ երեխաների շուրջ 20 տոկոսն է կազմում; Բաշխվածությունը հետևյալն է` Սյունիքի մարզ` 285, Վայոց Ձոր` 112, Գեղարքունիքում` 179, Արարատի մարզում` 758, Կոտայքում` 800, Արագածոտնի մարզում` 223, Արմավիրում` 410, Շիրակում` 177, Լոռիում` 185, Տավուշում` 161 և Երևանում` 850 երեխա»,– նշեց Բաղդասարյանը։

Նազելի Բաղդասարյանը նաև հիշեցրեց, որ ընդհանուր հաշվառվածների թիվը շուրջ 95 հազար է, հետևաբար շուրջ 5000 անձ դեռ չի հաշվառվել, և կրկին հորդորեց ԼՂ-ից տեղահանվածներին հաշվառվել:

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։

505