Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանը։

«Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կալանավորմանը, ապա խոսքն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանի քաղաքացիությունից ինքնակամ հրաժարվածների մասին է։ Ուստի այս հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին Հայաստանի, ում քաղաքացիներն են այդ մարդիկ, և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև»,- նշել է նա։

 

855