Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցություններ վարելու հնարավորությունը։

«Ադրբեջանն արդեն տվել է իր սկզբունքային համաձայնությունը, և մենք հույս ունենք, որ Հայաստանը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,- նշել է փոխնախարարը։

 

629