Վերջին օրերին Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վեց հարյուր թիրախների վրա, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը Telegram ալիքում։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը խոցել է ահաբեկիչների ավելի քան 600 թիրախ, այդ թվում՝ զենքի պահեստներ, տասնյակ հակատանկային հրթիռների արձակման տեղանքներ, ինչպես նաև թաքստոցներ և օպերատիվ բազաներ, որոնք օգտագործվում են ՀԱՄԱՍ-ի կողմից»,- ասվում է հաղորդագրությունում:

Այսպիսով իսրայելցի զինվորականները ավիահարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի անձնակազմի կենտրոնակայանին Գազայի հատվածի շենքերից մեկում, որտեղ ավելի քան 20 մարտիկ է եղել։
Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ սպանել է «տասնյակ ահաբեկիչների», որոնք բարիկադավորվել են շենքերում ու թունելներում և փորձել են հարձակվել իսրայելական ուժերի վրա:

430