Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության «Մարսել» - «Լիոն» հանդիպումը չեղարկվել է հյուրերի ավտոբուսի վրա հարձակման հետևանքով։

Մինչ թիմը շարժվում էր դեպի մարզադաշտ, ավտոբուսին հարվածել են քարերով, որոնք կոտրել են ապակին և հարվածել «Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոյի դեմքին։ Նա վիրավորվել է և արյունահոսել, հայտնում է L’Équipe-ը։

Ենթադրվում է, որ Գրոսոյի օգնական Ռաֆայել Լոնգոն նույնպես վիրավորվել է, երբ ապակին հարվածել է նրա աչքին։ Գրոսոյին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։ Նրան վիրակապել են։

9 տուրից հետո «Լիոնը», վաստակելով ընդամենը 3 միավոր, զբաղեցնում է Լիգա 1-ի աղյուսակի վերջին՝ 18-րդ տեղը, մրցաշրջանի սկզբից թիմն առաջնությունում ոչ մի հաղթանակ չի տարել։

1024