Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:59-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ գյուղ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, բախվել են «BMW» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1956 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները և «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1960 թ.). «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել վարորդ Հ. Ա.-ի դին, պատգարակով մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

1319