Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը։ 

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման հայտարարություն է արել ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ժիլինը։

«Ղարաբաղի ճանաչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը, եթե համաշխարհային հանրությունն աջակցի այդ առաջարկին։ Այդ դեպքում խոսք կգնա ոչ թե վիճահարույց տարածքների, այլ այն մասին, որ կա ինքնիշխան պետական միավորում, թեկուզև փոքր», – նշել է Ժիլինը։

Նրա խոսքով` ցանկացած ագրեսիա անթույլատրելի կլինի, առավել ևս, որ Արցախը ցանկացածի հետ ուղղակիորեն կկարողանա ռազմական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել։

«Տեղում կերևա, թե ում հետ նրանք կցանկանան գործ ունենալ` նույն Ռուսաստանի՞, թե՞ որևէ այլ մեկի հետ», – նշել է Ժիլինը։

Ըստ նրա` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդադար խոսում է տարածքները կորցնելու անհնարինության մասին, սակայն հարց է առաջանում. «Երբ Ադրբեջանը դուրս էր գալիս Խորհրդային Միությունից, ինչո՞վ էին առաջնորդվում։ Ժողովուրդների ինքնորոշման իրավունքով։ Այդ դեպքում ինչո՞ւ Արցախը նման իրավունք չունի։ Ինչո՞ւ եք դուք այդ միավորմանն արգելում ձեզնից անկախ լինել», – ասաց Ժիլինը։

Ինչպես նշել է  փորձագետը, Ադրբեջանի նախագահը պետք է պատասխանի այս հարցին, այլապես կարելի է խոսել հանցավոր երեսպաշտության մասին։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում

1331