Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի բանակցություններից հետո կողմերը կստորագրեն երեք տարվա համագործակցության զարգացման ծրագիր և համատեղ հայտարարություն, ասել է ՌԴ նախագահը։

«Այսօր բանակցությունների արդյունքների հիման վրա մենք կստորագրենք համատեղ հայտարարություն, որը կսահմանի ռուս-ղազախական համագործակցության խթանման հետագա ռազմավարական նպատակները, ինչպես նաև կհաստատենք համատեղ գործողությունների ծրագիրը, որը կսահմանի համագործակցության կոնկրետ ուղղություններ առաջիկա երեք տարիների համար:

Պուտինը Տոկաևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ստորագրման համար պատրաստվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ընդգրկում են երկկողմ հարաբերությունների մի շարք ոլորտներ։

«Մեր երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները վստահորեն և հաջողությամբ զարգանում են», - ընդգծել է նախագահը։

Նշենք, որ Պուտինը այցով հարևան հանրապետություն է ժամանել իր գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով։ Նախագահները բանակցություններ կանցկացնեն Աքորդայի նստավայրում։

352