Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնում. 34-ամյա հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 19:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն գյուղ, որտեղ հայտնաբերել են անհայտ քաղաքացու դի։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորաշեն-Արթիկ ավտոճանապարհին՝ գազալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդուն և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի։
Մահացածը Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Սարգիս Բադալյանն է:
27 Նոյեմբեր, 2023 23:31
913
ԱՄՆ-ում հայտնաբերվել է հիվանդություն, որը մեծացնում է COVID-19-ից մшհվան ռիսկը
02 Օգոստոս, 2026 19:51
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
23 Հուլիս, 2026 10:17
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
22 Հուլիս, 2026 09:54
Բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համար, մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ վիճաբանություն-ծեծկռտուք «4-րդ գյուղում»
31 Մայիս, 2025 00:16
Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա զոհ
29 Դեկտեմբեր, 2024 09:38
Մահվան ելքով վթար Գառնի գյուղում
25 Դեկտեմբեր, 2024 14:01
Երևանում «Kia Forte»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս մահացել է
01 Օգոստոս, 2026 12:04
Իսակովի պողոտայում վրшերթի ենթարկված քաղաքացին «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակից է
27 Հուլիս, 2026 13:30
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
27 Հուլիս, 2026 12:08