Երեկ՝  նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ճանապարհահատվածում, ավտոմեքենա է այրվում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ փորձել են պայքարել վարորդն ու քաղաքացիները:  Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայում, որը պատկանում է Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Սեյրան Ա.-ին։ Հրդեհի հետևանքով ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը ավտոմեքենայում առաջացած կրակը նկատել է այն վարելու ընթացքում և ժամանակին արգելակել է ավտոմեքենան ու սկսել կրակի դեմ պայքարել:

766